Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հայաստանում շարունակվում է զարգանալ պալիատիվ խնամքը

Հայաստանում շարունակվում է զարգանալ պալիատիվ խնամքը

Հայաստանում շարունակվում է զարգանալ պալիատիվ խնամքը, որի հիմնական նպատակը քաղցկեղով հիվանդների եւ անբուժելի հիվանդություններ ունեցող անձանց համար կյանքի լավագույն որակի հասնելու հնարավորության ստեղծումն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, նշել են «Հայաստանում պալիատիվ (ամոքիչ) բուժօգնության, նոր օրենսդրության մշակման հարցերը» թեմայով ասուլիսի մասնակիցներ Պալիատիվ խնամքի միջազգային նախաձեռնության փորձագետ   Սթիվեն Քոնները եւ ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

 

Պալիատիվ բժշկական օգնության սահմանումը ներառված է առողջապահության մասին նոր օրենքի նախագծում, եւ պալիատիվ բժշկական օգնության զարգացման համար անհրաժեշտ շատ կարեւոր դրույթներ արծարծված են «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններում:  Այս գործընթացները համակարգվում են ՀՀ Առողջապահության նախարարության կողմից եւ նրանց ցուցաբերած աջակցության շնորհիվ` արդյունքներն արդեն տեսանելի են: 

 

Նշված փոփոխությունները ներառում են մորֆինի եւ ցավազրկող այլ  օփիոիդների մատչելիության ապահովում, այդ դեղերը նշանակող բժիշկների համար սահմանափակումների վերացում, ինչպես նաեւ պալիատիվ բժշկական օգնության ճանաչում որպես առողջապահական համակարգի կարեւորագույն մաս: Առաջընթաց կա նաեւ առողջապահության ոլորտի մասնագետների համար պալիատիվ խնամքի վերաբերյալ կրթական ծրագրերի մշակման գործընթացում:

 

Առողջապահության նախարարության աջակցությամբ եւ «Գլոբալ հիմնադրամի» ֆինանսավորմամբ անցած մեկ ու կես տարում իրականացվել են պալիատիվ խնամքին նվիրված չորս պիլոտային ծրագրեր: Նշված ծրագրերը տեղակայված են «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի թիվ 1 համալսարանական կլինիկայում, «Վանաձորի թիվ 1 Լ.Արեշյանի անվան հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ում: Պիլոտային տեղամասերի առաջին տարվա գործունեության արդյունքները ցույց են տվել, որ պալիատիվ բժշկական օգնություն ստացած 132 հիվանդի մոտ գրանցվել է ցավի մեղմացում եւ կյանքի որակի լավացում:

 

ՀՀ Առողջապահության նախարարության պատրաստակամությամբ եւ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության,  ինչպես նաեւ «Բաց հասարակության հիմնադրամներ» Պալիատիվ խնամքի միջազգային նախաձեռնության ֆինանսական եւ փորձագիտական աջակցությամբ մշակվել է պալիատիվ բժշկական օգնության ազգային ռազմավարություն, որն ընդունվել է ՀՀ Կառավարության կողմից, ինչպես նաեւ պալիատիվ բժշկական օգնության տրամադրման վերաբերյալ նոր կլինիկական ուղեցույց եւ չափորոշիչներ: Ակնկալվում է, որ նոր քաղաքականությունները կհաստատվեն օրենսդրական եւ ենթաօրենսդրական փոփոխությունների հետ միասին:

 

ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններն ու բժշկական անձնակազմի լուրջ վերապատրասումները կնպաստեն պալիատիվ բուժօգնության որակի բարձրացմանն ու ցավազրկող դեղերի հասանելիության հարցի լուծմանը.

 

«Այժմ ակտիվորեն աշխատում ենք ներարկային մորֆինի ներկրման խնդրի շուրջ, քանի որ Հայաստանում միայն ներարկվող տեսակն է բերվում, որը դժվար է, ցավ է պատճառում եւ գրեթե  5 անգամ թանկ է հաբից»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

 

Հայաստանում տարեկան շուրջ 18,000 հիվանդների կարիք ունեն պալիատիվ բուժօգնության, մասնագիտացված պալիատիվ ծառայությունների մատուցման: Ուժեղ ցավազրկողները հաճախ դժվար հասանելի են, տնային պայմաններում խնամքը պիլոտային ծրագրերի շրջանակներից դուրս մատչելի չէ, առողջապահության ոլորտի մասնագետները չունեն պալիատիվ խնամքի վերաբերյալ կրթություն եւ գիտելիքներ:  Այս խնդիրները եւս, շարունակում են մնալ ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում եւ գործընկերների հետ համագործակցության արդյունքում ակնկալվում է գտնել լուծումներ, մոտ ապագայում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ